1617 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-11 12:28
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում. քաղաքացին՝ Ավինյանին

Մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում. քաղաքացին՝ Ավինյանին

Լսել ենք, հավատացել ենք։ Այն, որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք» է, ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է քաղաքացին՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Ասում էիք՝ փոսերը սաղ ասֆալտներ անենք, հիմա, որ մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,-նշել է քաղաքացին:

Ավինյանը խնդրել է քաղաքացուն նշել կենտրոնական փողոցի հստակ անուն, որտեղ այսօրվա դրությամբ փոսեր կան: Քաղաքացու դիտարկմանը, թե Էրեբունու բոլոր փողոցներում էլ կան, քաղաքապետն ասել է՝ 

«Եղբայր, արի, հեսա գնում ենք այդ փողոցներով: Արի, հենց հիմա գնալու ենք այդ փողոցներով քայլենք»։