1734 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-13 20:20
Քաղաքական խաղադաշտ

Այն, ինչ ՔՊ-ն խոստանում է, խաբեություն է ու խայտառակություն․ «Հայաստան» դաշինքն Արթիկում է

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արթիկում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ այս ընտրությունը ութ տարվա ձախողված կառավարման վերջակետը դնելու ամենամեծ հնարավորությունն է։

«Ամոթ է այս ազգի համար 13 տարի ունենալ այսպիսի ղեկավարություն։ Մենք հաստատ կարող ենք և պիտի ունենանք Արարատ Միրզոյանից, Սուրեն Պապիկյանից ու Գևորգ Պապոյանից ավելի լավ նախարարներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատ մեր ամենալավ վարչապետը չէ»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց ընտրությունների միջնորդավորված լինելը՝ պնդելով, որ Փաշինյանն իրականում ներկայացնում է Ադրբեջանի շահերը։

«Եթե ձեզ խոստանում են ադրբեջանական բենզին ու Ալիևի բարեհաճությունը, ապա ինչո՞ւ է Փաշինյանն այս ընտրություններին միջնորդավորված մասնակցում։ Թող Ալիևը միանգամից իր դեմքով քվեարկվի։ Մենք պետք է ունենանք հայ ազգի ղեկավար, այլ ոչ թե բրոկեր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որը հողերը «էժանով-թանկով» սակարկում է»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա նաև անդրադարձավ երկրում տիրող վախի մթնոլորտին՝ նշելով, որ մարդկանց աշխատանքից ազատում են անգամ սոցիալական հարթակներում «լայք» դնելու կամ ընդդիմադիրներին բարևելու համար։