1458 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-20 11:19
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում Ծառուկյանից բիզնես խլել

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում Ծառուկյանից բիզնես խլել

Շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա պնդում է, թե «Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»։

Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկայում ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։