1692 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-14 16:28
Քաղաքական խաղադաշտ

Պատերազմի մասին է հայտարարել Փաշինյանը, ի՞նչ տվյալներ ունեք. հարց ԱԽ քարտուղարին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ով ծնվել և մեծացել է Արցախում, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ Արցախի հարցը լուծելու համար ընտրված ճանապարհը սխալ է եղել։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով նախընտրական զարգացումներին և երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժերի գործողությունները տանում են պատերազմի տրամաբանությամբ։

Պատասխանելով «Իշխանություն» լրատվականի հարցին՝ նա պարզաբանեց, որ այն ուժերը, որոնք հայտ են ներկայացրել, նպատակ ունեն վերանայել բանակցությունների արդյունքները, ինչը բնականաբար հանգեցնելու է նոր պատերազմի։ Թեև այդ ուժերի ծրագրերում նման կետ չկա, սակայն նրանց հայտարարությունները խաղաղության պայմանագիրը վերանայելու մասին ուղիղ տանում են նման արդյունքների։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ դելիմիտացիայի շրջանակներում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները պետք է անցնեն Հայաստանին, իսկ այն տարածքները, որոնք ըստ քարտեզների չեն պատկանում ՀՀ-ին, պետք է անցնեն Ադրբեջանին։ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Տիգրանաշենի հանձնման հարց օրակարգում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում