1281 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-04 18:35
Գործարար աշխարհ Քաղաքական խաղադաշտ

Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Հայաստանին․ Մարթա Կոս

Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Հայաստանին․ Մարթա Կոս

Ես անհամբեր սպասում եմ այսօր նախագահ ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնեցված ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին։ Այս մասին X-ի իր էջում գրում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում։

ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումները և համերաշխությունը կօգնեն մեղմել ճնշումը։ Ես անհամբեր սպասում եմ շատ շուտով Հայաստան վերադառնալուն»,- գրել է նա։