405 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-30 12:12
Քաղաքական խաղադաշտ

Միրզոյանը ջերմ և արդյունավետ քննարկում է ունեցել Մարթա Կոսի հետ

Միրզոյանը ջերմ և արդյունավետ քննարկում է ունեցել Մարթա Կոսի հետ

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: