2157 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-01 16:56
Քաղաքական խաղադաշտ Աշխարհով մեկ

Անհամբեր սպասում ենք այս ամիս ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

Անհամբեր սպասում ենք այս ամիս ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, կարողացանք առաջընթացի և երկարաժամկետ խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից մեկն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։

Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կկառուցենք բարգավաճում և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», – ասել է Թրամփը։