2178 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-05 18:23
Քաղաքական խաղադաշտ

Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե Հակոբյան

Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե Հակոբյան

Սիրում ու գնահատում եմ կյանքը, որն Աստված է պարգևել։ Եվ այն ընթացքը, որ պիտի անցնեմ, պարտավոր է լինել արժանապատիվ։ Սա իմ կյանքի հիմնարար սկզբունքներից է։ Ոչ նիկոլները, ոչ էլ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու՝ ինչպես պետք է ապրեմ, ինչի հետ հաշտվեմ կամ ինչից հրաժարվեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս իշխանության պարտադրած իրականությունը մարդու համար չի, առավել ևս՝ հայ մարդու։
Հունիսի 7-ի ընտրությունը միայն քաղաքական ընտրություն չէ։ Այն ընտրություն է արժանապատվության ու նվաստացման, հայրենիքի ու անհայրենիքության, պատասխանատվության ու անտարբերության միջև։

Ընտրությունը նաև տեսակի և որակի հաստատումն է։ Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու, հայրենիք ունենալու, խաղաղ, արդար և բարեկեցիկ կյանք կառուցելու իրավունքը»,- գրել է նա։