279 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-21 17:45
Հայաստանով մեկ

«Մենք կոչված ենք վերականգնել մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը». Բագրատ Սրբազան

«Մենք կոչված ենք վերականգնել մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը». Բագրատ Սրբազան

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:

Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:

Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:

Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:

Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:

Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:

Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»:

Բագրատ Սրբազան