1866 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-23 12:06
Հայաստանով մեկ

Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ

Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ

Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիան շարունակում է ընդլայնել իր գործունեության շրջանակը։

Գագիկ Ծառուկյանն ու Ասոցիացիայի փոխնախագահ Ազատ Մուրադովը քննարկել են առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում Եվրասիական մարզական բժշկության և վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարին, որը համոզված ենք մեծ պահանջարկ կունենա տարածաշրջանում»,- նշել է Ծառուկյանը։