1080 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-14 13:39
Քաղաքական խաղադաշտ

Ալիևը հայտարարել է՝ Բաքու-Փարիզ հարաբերություններում «նոր դարաշրջան» է սկսվում

Ալիևը հայտարարել է՝ Բաքու-Փարիզ հարաբերություններում «նոր դարաշրջան» է սկսվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:

Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: