Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Շուշիում ընթացող «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգությանը. խաղաղարարություն Հարավային Կովկասում» թեմայով համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Azertac պետական լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ղեկավարը պնդել է, թե ներկայումս «իրականացման փուլում գտնվող Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն կապելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև դառնալու է միջազգային «Միջին միջանցքի» կարևորագույն հատվածներից մեկը։ Ալիևը նաև հավելել է, թե Բաքուն «վճռական քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում կայուն խաղաղության միջավայրի ստեղծման ուղղությամբ»։
Ըստ Ալիևի՝ անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև համատեղ հռչակագրի ստորագրումն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումը «ամբողջությամբ փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում»