978 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 11:50
Քաղաքական խաղադաշտ

Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ

Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ

Այսօր, ՔՊ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։Քաղաքագետ Հակոբ Բադալյանն արձագանքելով գրել է․ «Սա արտաքին

քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է: Քարոզարշավին մասնակցող արտաքին գործերի նախարարը մոտենում է քարոզարշավ իրականացնող վարչապետին ու

ականջին ինչ որ բան ասում, մի պահ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանի վրա կա փակցրած խոսափող: Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ծածկել, բայց իհարկե ոչ այնքան հաջող: Եվ լսելի է, թե ինչպես է ԱԳ

նախարարն ասում ինչ որ բան կապված թուրքերի հետ: Մասնավորապես, լսվում են՝ «թուրքերն էսօր…» բառերը: Հետո նաեւ լսվում է, որ խոսք է գնում ԱԳՆ խոսնակի միջոցով «բարի գալուստի» ինչ որ տեքստ հրապարակելու մասին:

Իհարկե այս ամենը կարող է լինել նորմալ աշխատանքային պրակտիկա, եթե տեղի է ունենում իսկապես պետական աշխատանքային ձեւաչափով, այլ ոչ թե նման «փնթիությամբ»: Կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակով է իրականացվում արտաքին քաղաքականությունն ընդհանրապես:

Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կար ԱԳ նախարարին եւս ներգրավել քարոզարշավում: Հայաստանում եղել են ընտրություններ, սակայն որեւէ ԱԳ նախարար չի թողել իր գործն ու մասնակցել նախընտրական քարոզչության ֆոնի ձեւավորմանը»,- գրել է նա: