1434 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-17 13:56
Գործարար աշխարհ

Ռուսական սահմանափակումները «սանկցիա» չեն, այլ ժամանակավոր խնդիր. Տիգրան Պետրոսյան

Ռուսական սահմանափակումները «սանկցիա» չեն, այլ ժամանակավոր խնդիր. Տիգրան Պետրոսյան


Այս մասին հուլիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Նա հորդորեց խուսափել «սանկցիա» բառն օգտագործելուց, քանի որ կիրառված արգելքներն իրականում ժամանակավոր սահմանափակումներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ լուծումը։

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմի բարձրացրած բոլոր պաշտոնական նամակներին և մտահոգություններին արդեն տրվել են համապատասխան պատասխաններ ու լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները: «Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չի հայտնաբերվել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նույնպիսի պատկեր է նաև ձկնամթերքի շուկայում, որտեղ տնտեսություններից վերցված նմուշներում ֆիքսված հիվանդությունները չեն հաստատվել։

Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենի, մասնավորապես՝ ելակի և լոլիկի շուրջ առաջացած խնդիրներին, Տիգրան Պետրոսյանը պարզաբանեց, որ լոլիկի պարագայում լաբորատոր արդյունքները ցույց են տվել ոչ թե վիրուսի առկայություն, այլ վակցինացման արդյունքում ձևավորված հակամարմիններ։ Իսկ արտահանման ժամանակ հայտնաբերված կենդանի միջատը՝ թրիփսը, թեև սահմանահատման պահին համարվում է կարանտին վնասատու, մարդու կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում և հեշտությամբ վերացվում է թունաքիմիկատների միջոցով։