2187 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-22 16:26
Աշխարհով մեկ

Պուտինը վստահեցնում է՝ Ռուսաստանի վառելիքի շուկայում խնդիրները ժամանակավոր են

Պուտինը վստահեցնում է՝ Ռուսաստանի վառելիքի շուկայում խնդիրները ժամանակավոր են

Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ շուկան կայունացնելու համար։ Առաջացած խնդիրները կլուծվեն, և վառելիքի շուկան կվերադառնա բնականոն աշխատանքի»,- նշել է նա։