1731 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-03 13:47
Քաղաքական խաղադաշտ

Լարված իրավիճակ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ․ Մեսրոպ Մանուկյանը ահազանգեց խախտումների մասին

Լարված իրավիճակ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ․ Մեսրոպ Մանուկյանը ահազանգեց խախտումների մասին

ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրության հարցով քվեարկության ժամանակ լարված իրավիճակ էր։ ՔՊ-ականները չէին սպասել, որ Մեսրոպ Մանուկյանը մասնակցի հաշվիչ հանձնաժողովի նիստին։

Մինչ ՔՊ-ականներն ակտիվ քվեարկում էին՝ Մանուկյանը քվեատուփի մոտ ահազանգում էր խախտումների մասին։ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը կորցրել է արձանագրությունը, բացի այդ, տրամաբանությունը հուշում էր, որ պետք է վիճակահանություն լիներ, ընդդիմության ներկայացուցիչ չկար, ոչ մի պատգամավոր վկայականը չի ներկայացրել։

«Իրենք այնպիսի բաներ են կեղծել, որ սա ոչ մի բան է, իրենք իրենց մեջ են»,- ասաց Մանուկյանը։