2022 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-05 12:31
Քաղաքական խաղադաշտ

«Մուսըռ» բառը վերաբերում էր կոնկրետ ոստիկանին․ Լևոն Քոչարյան

«Մուսըռ» բառը վերաբերում էր կոնկրետ ոստիկանին․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչայանը պարզաբանել է դատարանում արած իր պնդումը, թե ոստիկանին ուղղված «մուսըռ» բառը վերաբերել է հենց այդ ոստիկանին, ոչ թե առհասարակ, բոլոր ոստիկաններին։ «Դատարանում քննվում է դեպքի փաստական հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել։ 

Ես մեքենայի մեջ նման հայտարարություն արել եմ, որովհետև երբ ինձ նստացնում են մեքենա՝ ոտքերից բռնած՝ կոնկրետ այդ ոստիկանը, որը մեքենայի վարորդն էր, պտտվում է ու սկսում է հարվածել, ոչ մի բառ, ոչ մի խոսակցություն, պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը։ Իր հետ ոչ մի բան չեմ խոսել, էի էլ հասցնի խոսել։ Ու չէի էլ հասցնի խոսել։ Իմ զայրույթը ուղղված է եղել էդ տղայի գործողություններին։ Որքանով էին իմ գործողությունները ճիշտ կամ սխալ՝ չգիտեմ, ուզում էի պարզաբանել, որ տպավորություն չլինի, որ երբ մեքենայի մեջ բան եմ ասել՝ ուղղված է եղել բոլոր ոստիկաններին, նկատի եմ ունեցել կոնտրետ ոստիկանի»։