1275 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-06 14:06
Քաղաքական խաղադաշտ

Պատգամավոր լինելը կամ ԱԺ փոխնախագահ դառնալը իմ երազանքը չի եղել․ Վարդևանյան

Պատգամավոր լինելը կամ ԱԺ փոխնախագահ դառնալը իմ երազանքը չի եղել․ Վարդևանյան

Իմ երազանքը չի եղել լինել Ազգային ժողովի պատգամավոր, կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը:

«Ավելին ասեմ՝ ես ունեցե՞լ եմ ցանկություն լինելու 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսակյունից՝ չեմ ունեցել, ավելին՝ մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չեն ունեցել:

Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը մի քանի հստակ կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում, դրանք հիմնականում բխում են կամ վերաբերում են իմ՝ իրավունքի ոլորտում առաջնային մասնագիտացմանը՝ քրեական իրավունք, քրեադատավարական իրավունք, այդ ոլորտին, բայց այդ պատասխանատվությունը ստանձնում ենք: 

Ինչո՞ւ ենք ստանձնում այդ պատասխանատվությունը, որովհետև գտնում ենք, որ Ազգային ժողովի՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ «Ուժեղ Հայաստան» ունենալու»,-նշել է նա: