Ադրբեջանին նոր տարածքներ զիջելու ճանապարհին Փաշինյանը փորձում է դիմադրություն ցույց տվողներին տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, ունեզրկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա պետք է նայել էդ շրջանակներում. այսօր Քոչարյանի տուն են մտել, վաղը կարող է լինել մեկ ուրիշի ընտանիքը։ Առհասարակ, ազգային մտածելակերպ ունեցող ՀՀ որևէ քաղաքացի ազատության մեջ չպետք է լինի»,-նշեց Սաղաթելյանը։
Հավելեց՝ այս պրոցեսը գիշերը չի պլանավորվել. սա գործընթաց է։