1074 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-28 13:22
Քաղաքական խաղադաշտ

Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է

Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է

Վարչապետի որոշմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։

Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Սլավիկ Սարգսյանին վերանշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում»։