1785 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-29 13:51
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են

Փաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Գագիկ Իսախանյանն ու Կարինե Դավոյանը վերանշանակվել են ՀՀ վարչապետի օգնականների պաշտոններում։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Իսախանյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- աված է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։