«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները չեն փորձել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ձայնագրություններում էլ երևում է, որ փաստացի նման գործողություններ չեն եղել։ Մարդիկ ուղղակի կանգնած սպասում էին, թե երբ պատգամավորները դուրս կգան։ Հավաստիացնում եմ ձեզ, եթե նման միտում լիներ, այդ միտումը ավելի շուտ էլ կլիներ»,– ասաց Աբրահամյանը։