1509 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 15:35
Քաղաքական խաղադաշտ

«Դավիթ Ղազինյանին ապօրինի կերպով են հեռացրել նիստերի դահլիճից»․ Արամ Վարդևանյան

«Դավիթ Ղազինյանին ապօրինի կերպով են հեռացրել նիստերի դահլիճից»․ Արամ Վարդևանյան

Դավիթ Ղազինյանն այդ պահին պարզապես արձագանքեց պարոն Ալեքսանյանի կողմից նիստը վարելու կարգից շեղելուն, ինչը հանգեցրեց դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցի։

Հիշեցման կարգով՝ Տարոն Չախոյանի նկատմամբ նման պատասխանատվության միջոց չկիրառվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ նիստը վարողը մեկնաբանելու, ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Նա նաև հիշեցրեց Ռուբինյանի, Ալեքսանյանի, Կոնջորյանի ընտրությունների ընթացքում վերջիններիս պնդումները, որ լինելու են անաչառ, մինչդեռ, չենք տեսել, որ ՔՊ-ականների ելույթներին նման մեկնաբանություններ հաջորդեն։ Նրա դիտարկմամբ՝ Դավիթ Ղազինյանին ապօրինի կերպով են հեռացրել նիստերի դահլիճից։