228 դիտում, 32 րոպե առաջ - 2026-09-22 15:46
Ժամանց

Էլիդա Քոչարյանը Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Էլիդա Քոչարյանը Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Քոչարյանը քառորդ եզրափակչում մրցակցին հաղթել է ժամանակից շուտ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Մենամարտի ընթացքում հայ մարզուհին մեկ նոկդաուն է գրանցել առաջին, ևս երկու նոկդաուն՝ երկրորդ ռաունդում։ Դրանից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և հաղթանակը շնորհել Էլիդա Քոչարյանին։