321 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-10 13:40
Հայաստանով մեկ

ՊՆ-ն հաստատեց

ՊՆ-ն հաստատեց

«Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-հայտնում են ՊՆ-ից։

Քիչ առաջ գրել էինք՝ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։

«Իշխանություն» լրատվականը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Մեր տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր։

Լիա Սարգսյան