351 դիտում, 35 րոպե առաջ - 2026-11-24 18:39
Օրենքի դաշտում

«Ուղարկել են, բայց չեն փոխանցել»․ Քոչարյանը չի կարողացել ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին

«Ուղարկել են, բայց չեն փոխանցել»․ Քոչարյանը չի կարողացել ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին

Նոյեմբերի 24-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատարանի դահլիճում ներկա քաղաքացիներն ու Քոչարյանի համակիրները նրան դիմավորեցին ծափահարություններով։
Դատարանի դահլիճում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հասցրել է ծանոթանալ նախօրեին հրապարակված նոր Սահմանադրության տեքստին, երկրորդ նախագահը հայտնեց, որ իրեն զրկել են այդ հնարավորությունից։

«Ուղարկել են, բայց չեն փոխանցել»,- ասաց Քոչարյանը։
Լրագրողների ճշտող հարցին, թե ովքեր չեն փոխանցել փաստաթուղթը, նա հստակեցրեց. «ՔԿՀ-ի ադմինիստրացիան։ Չեն փոխանցել, ասել են՝ արգելված է»։
Այսպիսով, Քոչարյանը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, զրկվել է երկրի նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2026 թվականի օգոստոսին 27-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ։ Իսկ հոկտեմբերի 23-ին դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով։

Հարությունյան Մարգարիտա