Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը նոյեմբերի 20-ին իրենց է փոխանցել, ենթադրաբար, ուկրաինացի զինվորականներին պատկանող 1000 մարդու աճյուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
\nՈւկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգման կենտրոնից հայտնել են, որ իրավապահ մարմինները ներքին գործերի նախարարության փորձագետների հետ շուտով կիրականացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններ և կփորձեն նույնականացնել վերադարձված աճյունները։
\nՌուսաստանը ևս 1000 զոհվածի աճյուն էր փոխանցել ուկրաինական կողմին հոկտեմբերի 23-ին։