396 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 13:43
Քաղաքական խաղադաշտ

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի պաշտոնական հարթակներում։

Հոկտեմբերի 14-ին կայացած՝ Արտաշատ համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգում ընդգրկված են եղել համայնքային ֆինանսական միջոցների և գույքի տնօրինմանն առնչվող հարցեր։