729 դիտում, 6 ժամ առաջ - 2026-10-16 17:37
Հայաստանով մեկ

COP17-ի պատճառով Երևանի թիվ 1 և թիվ 3 ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն

COP17-ի պատճառով Երևանի թիվ 1 և թիվ 3 ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն

«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցների ներգրավվածությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասամբ, իսկ հոկտեմբերի 19-ից 30-ը` ամբողջությամբ, թիվ 1 և թիվ 3 երթուղիները «Ման» մակնիշի ավտոբուսների փոխարեն կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով։