«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։
«Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլո» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ թեև Ծերուն Հարությունյանը լայն հանրությանը հայտնի անձ չի եղել, սակայն նրա անունը կապվել է տարբեր քրեական միջադեպերի հետ։
Լիա Սարգսյան