348 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-09 13:55
Օրենքի դաշտում

Դալարիկ գյուղի բնակչի տանը ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Դալարիկ գյուղի բնակչի տանը ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դալարիկ գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 8-ին կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված: Դալարիկցի տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն: