1560 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-11 15:00
Քաղաքական խաղադաշտ

Օլիմպիական չեմպիոնին 1մլն․ դոլար նվեր եմ տվել, 200 մեքենա եմ նվիրել, սպորտը զարգացրել եմ․ Ծառուկյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսկցությունն իր նախընտրական քարոզարշավնը սկսել է Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքից։ Քաղաքում կատարած շրջայցի ժամանակ, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվեց համայնքում առկա խնդիրներով և քաղաքացիներին ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը։

«Հայրենասիրությունը բաժակաճառ չէ, հայրենասիրությունն այն է, որ մարդն իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է շատ բան անի։ Այսօր ես ձեզ վստահեցնում եմ՝ ինչը վերցրել եմ, զարգացրել, ծաղկացրել եմ: Սպորտը վերցրել եմ՝ զարգացրել։ Սպորտի ոլորտում այդքան օլիմպիական մեդալներ ենք բերել։ Ես սպորտային դպրոցներ եմ կառուցել, կահավորել։ Սպորտսմեններին թոշակներ նշանակել, օլիմպիական կոմիտե եմ սարքել: Տարեկան 200 մեքենա եմ նվիրել մարզիկներին, իսկ օլիմպիական չեմպիոնին՝ մեկ միլիոն դոլար։ Ամեն բան արել եմ, որ մարզիկները ոգևորվեն և նոր հաղթանակներ գրանցեն: Այս 25 տարիների ընթացքում մեծ առաջընթաց ունենք, արդեն թիմային հաշվարկով առաջին տեղն ենք գրավում մրցույթներում»,- ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը հավելեց, որ իր գլխավորած ուժը կարևորում է նաև Հայստանի արտաքին անվտանգությունը, որն այսօր վտանգված է։