1314 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-20 17:18
Քաղաքական խաղադաշտ

Իրավապահ համակարգը լծված է մեկ անձի ցուցումով «պատվերով համերգ» կազմակերպելուն․ Իվետա Տոնոյան

Մեզ համար բացարձակ անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վերջին 2-3 օրերի պահվածքը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին վարչապետի բառապաշարը, գործելաոճն ու պահվածքը մտահոգիչ են։

Տոնոյանը նշեց, որ այն դեպքում, երբ տարբեր քաղաքական ուժեր հանրությանը ներկայացնում են իրենց ծրագրերն ու երկրի զարգացման տեսլականը, Փաշինյանն ու իր թիմը, ըստ նրա, ընտրել են այլ ճանապարհ՝ առանց ծրագրային խոսքի ու կառուցողական քննարկումների։

ԲՀԿ խոսնակի խոսքով՝ որքան իրենք փորձում են մնալ հավասարակշռված և ծրագրային դաշտում, այնքան Նիկոլ Փաշինյանի վարքագիծը դառնում է ավելի անհավասարակշիռ։