1212 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 16:12
Քաղաքական խաղադաշտ

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը հետաքրքիր բացահայտումներ է արել

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը հետաքրքիր բացահայտումներ է արել

Մասնավորապես նշեց, որ Թևանյանի գործում արհեստականորեն են մտցրել պետական գաղտնիքի կոնցեպտը, որպեսզի մանրամասներ հայտնելու սահմանափակումներ առաջացնեն։ Եվ սա այն դեպքում, երբ Թևանյանին առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիքի մաս չկա։ Այսինքն, Անդրանիկ Թևանյանին չեն մեղադրում պետական գաղտնիք հավաքելու և փոխանցելու մեջ։

Բացի այդ, ամբողջ գործընթացը կառուցված է ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա։

Փաստաբանը նաև պնդում է, որ առկա նյութերով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ոչ միայն կալանքի որոշում չէր կարող կայացվել, այլ ընդհանրապես գործ չէր կարող հարուցվել։ Եվ ակնհայտ է, որ սա դասական իմաստով լռեցնելու փորձ է։

Մանրամասները՝ տեսանյութում