«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Հայաստան» դաշինքի համակիր Արթուր Մակարյանի, ինչպես նաև նրա քրոջ՝ Ապարանում բնակվող Հրանուշ Մակարյանի բնակարաններում։
Խուզարկություններից հետո Արթուր Մակարյանին ձերբակալել են:
Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ իշխանությունը հրահանգ է տվել իրավապահներին՝ ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սակայն իրավապահների կողմից նույն ջանասիրությունը չենք տեսնում իշխանության կողմից իրականացվող ապօրինությունների դեպքում: