Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։
Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։