«Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ Եղեգնաձորի Ելփին գյուղի 36/15 ընտրատեղամասում խախտումներ են եղել: «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում քաղաքացին հայտնեց, որ ընտրատեղամասի պատերին փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները: Ըստ նրա՝ խախտումն արձանագրվել է, սակայն վարչական շրջանի ղեկավարը հրաժարվել է հեռացնել պաստառները՝ ասելով՝ չեմ հեռացնելու, ինչ ուզում եք արեք: