2343 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-07 18:02
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում Կարեն Սիմոնյանի աջակիցների մեքենաները. ահազանգ

Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում Կարեն Սիմոնյանի աջակիցների մեքենաները. ահազանգ

Քաղաքացին ահազանգել է «Իշխանություն» լրատվական և հայտնել, որ Գյումրի քաղաքում գտնվող Կարեն Սիմոնյանի շտաբերը պարալիզացվել են: Քաղաքացու խոսքով՝ Կարեն Սիմոնյանի աջակիցների հանդեպ ճնշում է կիրառվում:

«Բոլոր այն մարդկանց, ովքեր Կարեն Սիմոնյանի աջակիցներն են, Ճանապարհային ոստիկանությունն ապօրինի կերպով կանգնեցնում է և կրակմարիչ չունենալու պատրվակով մեքենաները տանում տուգանային հրապարակ՝
պատճառաբանելով, թե ոչ աշխատանքային օր է, և չեն կարող տեղում տուգանել»,- պատմեց ահազանգողը:

Քաղաքացին նշեց, որ իշխանություններն այս կերպ ժամանակ են ձգում, որպեսզի ընտրողները չկարողանան մասնակցել քվեարկությանը: