1479 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-25 12:44
Օրենքի դաշտում

Ինչո՞ւ են խուզարկում Կարեն Սիմոնյանի տունը․ հայտնի է պատճառը

Ինչո՞ւ են խուզարկում Կարեն Սիմոնյանի տունը․ հայտնի է պատճառը

«Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Կարեն Սիմոնյանը տանը։ Այս մասին «Իշխանություն» լրատվականին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարան, խուզարկություն են իրականացնում։
Հատկանշական է, որ նախօրեին Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջին շրջանում իր մասին հրապարակվում են նյութեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զուրկ են փաստական հիմքերից։

«Ես չեմ պատրաստվում ներքաշվել անհիմն մեղադրանքների, անձնական բնույթի հարձակումների կամ արհեստականորեն ստեղծված քննարկումների մեջ։ Յուրաքանչյուր նման հրապարակում առաջին հերթին բնութագրում է ոչ թե այն անձին, ում հասցեագրված է, այլ դրա հեղինակների և պատվիրատուների արժեհամակարգը, ներքին բարոյական չափանիշներն ու հանրային պատասխանատվության ընկալումը»,- գրել է Սիմոնյանը և հավելել, որ իր գործունեությունը շարունակելու է՝ առաջնորդվելով թափանցիկության, պատասխանատվության և հանրային շահի սկզբունքներով։