333 դիտում, 6 ամիս առաջ - 2026-03-27 16:32
Քաղաքական խաղադաշտ

«Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը»՝ տուգանային հրապարակում

«Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը»՝ տուգանային հրապարակում

«Իշխանություն» լրատվականն արձանագրել է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսներից մեկը տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ։

Խոսքը այն ավտոբուսներից մեկի մասին է, որով կուսակցության անդամները շրջում են մարզերով, մեջը երգում, պարում, այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց «ուրախ ավտոբուսում»։

«Իշխանություն»-ը դիմեց ՆԳՆ՝ պարզելու ավտոբուսի տեղափոխման պատճառը։ Գերատեսչությունից հայտնեցին, որ ավտոբուսում հայտնաբերվել է գերձայնային ազդանշանային համակարգի վահանակ, ինչի առթիվ նշանակվել է փորձաքննություն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սամվել Կարապետյանի աջակիցների հանդիպման ընթացքում երկու անձի մոտ հայտնաբերվել էր թմրանյութ, ինչի հետևանքով նրանք ձերբակալվել էին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Լիա Սարգսյան