372 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-21 08:26
Օրենքի դաշտում

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով. Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը Բաքվի բանտից

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով. Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը Բաքվի բանտից

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ  Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին,  ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել  կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։

Ուզում եմ ձեզ համար կարդալ… Սա նույնիսկ բանաստեղծություն չէ, սա 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հանճարեղ փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայությունն է։ Հիմա կկարդամ մի հատված նրա բանաստեղծությունից, որը թարգմանել է Կոնստանտին Սիմոնովը։ Վերջում մի փոքր փոփոխություն եմ արել,  որովհետև այս փիլիսոփայություն ուժեղ ազդեցություն է գործել ինձ վրա։

Եվ հույս ունեմ, որ Նասիմիի պոեզիայի բոլոր սիրահարները ինձ կներեն, որովհետև սա ոչ թե պոեզիա է, այլ փիլիսոփայություն: