«Մենք ոչ միայն գործընկերներ ենք, այլ նաև ընկերներ ենք
Իրենք, վստահ եմ, Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումներին։
«Ծառուկյանը ուժեղ, հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի, և ընդդիմության հետ կմասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին»,- հավելեց Կարապետյանը։