1851 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-09 20:48
Քաղաքական խաղադաշտ

Վաղարշակ Հակոբյանը պարզաբանել է մանդատից հրաժարվելու պատճառը

Վաղարշակ Հակոբյանը պարզաբանել է մանդատից հրաժարվելու պատճառը

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում է հայտնել՝ գրելով.

«Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։

Հակոբյանը տեղեկացրել է նաև՝ իր որոշումը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ։