1287 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-13 13:15
Աշխարհով մեկ

Խոշոր անտառային հրդեհ

Խոշոր անտառային հրդեհ

Ֆրանսիայում շոգի երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել է մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։

Հրդեհի դեմ պայքարելու համար գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ, երկու ջրատար ինքնաթիռ, ուղղաթիռներ և մեկ դիտորդական ինքնաթիռ: Հրդեհը խաթարել է A6 մայրուղու երթևեկությունը, առաջացրել է Փարիզի Լիոնի կայարանից մեկնող գնացքների ուշացում՝ արձակուրդի սեզոնին: