2298 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-14 14:22
Հայաստանով մեկ

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. Իվետա Տոնոյան

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. Իվետա Տոնոյան

Գագին Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը դադարեցվել է։

«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով։