1965 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-21 16:53
Քաղաքական խաղադաշտ

«Քաղաքական հետապնդումն է, մնացածը՝ անհաջող դերասանություն»․ Խաչատրյան

«Քաղաքական հետապնդումն է, մնացածը՝ անհաջող դերասանություն»․ Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանն անձնական վիրավորանքների և սպառնալիքների հարթության մեջ սկսեց մեղադրել Գագիկ Ծառուկյանին, իսկ իրեն հլու-հնազանդ իրավական համակարգը շտապեց քրեական գործեր հարուցել։

Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն և անհաջող քողարկում է»,- քննչականի դիմաց, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ծառուկյանին պատկանող ընկերությունները փակելը չափազանց բացասական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն մարդկանց անգործ թողնելու առումով, այլ նաև երկրի տնտեսության վրա։ Ես ինքս ուղղակի տուժող եմ այս բեսպրեդելից․ Օլիմպավանում գնում էի լողի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։