2379 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 13:09
Օրենքի դաշտում

«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատում ենք»․ Կամո Ցուցուլյան

«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատում ենք»․ Կամո Ցուցուլյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Մալիշկա գյուղի բնակիչների ահազանգերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Ցուցուլյանի խոսքով՝ Մալիշկայի դեպքը ոստիկանությանը հայտնի է, և տվյալ անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատում են ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումները։

«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, արդեն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ»,– նշել է Ցուցուլյանը։

Նա հավելել է, որ անձը դեռևս չի հայտնաբերվել, սակայն հայտնաբերման դեպքում հանրությանը կտեղեկացնեն ոստիկանության լրատվական ծառայության միջոցով։