1524 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-02 12:28
Գործարար աշխարհ

Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ

Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ

Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ-ն կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։