Իրանի շուրջ լարվածությունը խնդիրներ է ստեղծում Հայաստանի վերաարտահանման վրա: Ըստ փորձագետների և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դեռ 2026 թվականի հունվարին, նույնիսկ մինչև Իրանի շուրջ հակամարտության սրացումը, արդեն նկատվել է արտահանման մեծ անկում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։
\nՀայաստանից արտահանումը դեպի ԱՄԷ նվազել է մոտ 45.7%-ով․
\n\nնախորդ տարվա հունվարին այն կազմել էր 131.6 մլն դոլար, իսկ 2026 թվականի հունվարին՝ միայն 71.4 մլն դոլար։
\nԱյս արտահանման մեծ մասը իրականում ոսկու վերաարտահանում է։ Ներկայիս լարված իրավիճակում կա վտանգ, որ այդ գործարքները կարող են ամբողջությամբ կանգնել։ Պատճառը լոգիստիկ խնդիրներն են․ ԱՄԷ-ի գործընկերները կարող են պարզապես չկարողանալ զբաղվել թանկարժեք մետաղների տեղափոխմամբ և վաճառքով։ Բացի այդ, ԱՄԷ-ում արդեն ոսկին վաճառվում է զեղչված գներով, քանի որ շուկան ռիսկային է դարձել։
\n\nՄյուս խնդիրն այն է, որ վերջին տարիներին Հայաստանը շատ է կախված դարձել Իրանից ներմուծվող գյուղատնտեսական հումքից։ Օրինակ՝ այդ հումքը օգտագործվում է չոր կաթից և սերուցքից պատրաստվող կաթնամթերքի արտադրության մեջ։ Եթե մատակարարումները խափանվեն, դա կարող է խնդիրներ առաջացնել նաև պարենային անվտանգության համար։