375 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-24 15:46
Քաղաքական խաղադաշտ

Բուժաշխատողները ահազանգում են․ աշխատավարձերը նվազել են մինչև երեք անգամ

Բուժաշխատողները ահազանգում են․ աշխատավարձերը նվազել են մինչև երեք անգամ

Ազգային ժողովի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հնչեցին կոշտ գնահատականներ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի վերաբերյալ։ «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարեց, որ համակարգի ներդրումից հետո բուժաշխատողները փաստացի կորցրել են եկամուտների զգալի մասը։

Նրա ներկայացմամբ՝ հիվանդանոցներում աշխատավարձերը նվազել են շուրջ 30 տոկոսով, իսկ որոշ պոլիկլինիկաներում՝ երկու-երեք անգամ։ Ամենածանր հարվածը ստացել են բուժքույրերը և սանիտարական անձնակազմը։ Բազմաթիվ աշխատակիցներ չեն կարողանում ժամանակին մարել իրենց վարկերը՝ աշխատավարձերի ուշացումների պատճառով։

Խնդիրների շարքում նշվում են նաև «Armed» համակարգի տեխնիկական խափանումները, ինչպես նաև կրկնակի ապահովագրական պահումները համատեղությամբ աշխատողների դեպքում։

Քննադատների կարծիքով՝ իշխանությունը փորձում է կրճատել առողջապահության համակարգի ծախսերը՝ ֆինանսական բեռը տեղափոխելով աշխատողների վրա։ Նրանց պնդմամբ՝ եթե նույն քաղաքական գիծը շարունակվի, ապա կրթության, սոցիալական ապահովության և այլ ոլորտների կոմերցիոնացումն ընդամենը ժամանակի հարց է։